16:42   17-03-2021
Մոսկվայի պայմանագրով Աթաթուրքը խորամանկեց Լենինին. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

1921թ.-ին Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան
Ռուսատանը կնքեցին Մոսկվայի՝ Եղբայրության և բարեկամության պայմանագիրը: Ռուսաստանը
ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ «թուրքական» բոլոր տարածքների
նկատմամբ։ Մենք պայմանագրի մասին թյուր պատկերացումներ ունենք. բոլորն անհամբեր սպասում
էին 2021թ.-ին՝ Կարսի և Մոսկվայի պայմանագրի կնքման 100 տարվա լրանալուն՝ սին ակնկալիքով,
թե «հոբելյանական» տարում մեր Պատմական հայրենքի տարածքները կհռչակվեն հայկական: Հատկապես
Արցախյան երրորդ պատերազմից հետո որոշ խմբեր շրջանառեցին 100 տարվա լրանալու փաստը՝
տգետ քարոզչությամբ՝ թե շուտով Նախիջևանը կվերադարձվի մեզ:  Մոսկվայի պայմանագիրը վաղեմության ժամկետ չունի.
այն կնքման օրից ոչ իրավական էր՝ ստորագրող կողմերը միջազգային իրավունքի սուբյեկտ
չէին. պայմանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ: Հատկապես Արցախյան երրորդ պատերազմից
հետո որոշ խմբեր շրջանառեցին 100 տարվա լրանալու փաստը՝ տգետ քարոզչությամբ՝ թե շուտով
Նախիջևանը «կվերադարձվի» մեզ: 

Loading...