18:00   19-03-2021
Եկան, տեսան, խոստացան…Պետության կողմից երկարաժամկետ հանձնառություն է պետք. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

«Հուշեմ փոքր մարդկանց համար: 700 ընկերություն հավաքվել է, որոնք
տիրապետում են ֆինանսական ռեսուրսներին: Իրենց ուզածը հստակ հանձնառություն է», - Լրատվական
Ռադաիոյի եթերում ասում է VMware, ինժեներական տնօրեն, Techնոտուն ակումբի համահիմնադիր,
ԱՏՁՄ վարչության անդամ Խաչիկ Նազարյանը:

Նա հավելում է, որ այսօր փաստացի պետությունը հապաղում է: Չի ուզում
կատարել երկրի գիտական և մի ամբողջ գործարար համայնքի պահանջները: Հրահրում է, որ այդ
700 ընկերությունները, բան ու գործ թողած, իր դեմ կռիվ մղեն:
«Սա տակտիկական հիմարություն
է հնչում իմ ականջին
»,-  եզրափակում է Խաչիկ Նազարյանը:

«Գիտուժ» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ «Embry» ընկերության համահիմնադիր և դիզայնի գծով գլխավոր տնօրեն,  Techնոտուն ակումբի համահիմնադիր Նարե Գևորգյանն էլ հավելում է՝ հարցը անգամ փողի մեջ
չէ, հարցը Գիտության հանդեպ վերաբերմունքի և պետության կողմից կոնկրետ հանձնառություններ
առնել չցանկանալու մեջ է:







 

Loading...