19:50   23-03-2021
Մենք բոլորս Նվարդ Թումանյան ենք. գենետիկ կոդով զգում ենք Հովհ. Թումանյանին, բայց միայն հասունության հետ է հնարավոր ճանաչել Թումանյանին
Թողնել մեկնաբանություն

Թումանյանի դուստրը՝ Նվարդը, մի հիշողություն
ունի. դպրոցում քննության է մասնակցում, հարցաշարում երեք հեղինակ՝ Ալեքսանդր Ծատուրյան,
Շիրվանզադե և Թումանյան: Մտածում է,  թե հեշտ
կլինի. երկու հեղինակների հարցում հաջողում է, բայց Թումանյան չի կարողանում վերլուծել:
Դիպվածի մասին պատմում է հորը. Հովհաննես Թումանյանը ժիտով արձագանքում ՝ որ գիտես
տանը հայրդ եմ, գրականության մե՞ջ էլ է այդպես: Մենք բոլորս Նվարդ Թումանյան ենք. վաղ
մանկությունից ինտուիտով զգում ենք իրեն, գենետիկ կոդով, բջջային մակարդակով. ապահով
ենք զգում, որ մեզ հետ է. ավելին հասունության հետ է գալիս, հենց սա է կարևոր. կգնա՞նք
Թումանյանին բացահայտելու, ճանաչելու ճանապարհով: Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն
Անի Եղիազարյանի հավաստմամբ տարիներ շարունակ միտումնավոր թաքցվել է Թումանյանի հանրային-
հասարական մեծ գործիչ լինելու կարևորությունը: Թումանյանի գրաքննադատական հոդվածները,
հանրային- հասարակական ելույթները, որ մեր պատմության  շրջադարձերին են վերաբերել, չեն ունեցել մասնագիտական,
մանրամասն մեկնություններ: Երբ սկսվել է Առաջին Հանրապետության ստեղծման ընթացքը, պետական
գործիչներից մեկն  արտահայտություն է թուլյ
տվել՝ թե Երևանը բանտի է նման գուցե Թիֆլիսից կառավարենք. նիստին մասնակցել է նաև  Թումանյանը և արձագանքել՝ եթե հայ ժողովուրդը ապրում
է բանտի մեջ, ուրեմն իր իշխանությունն ու կառավարությունն էլ պիտի ապրի այդ բանտում:  

Loading...