17:03   24-03-2021
Հանրությունը ինքնախաբեությամբ է ապրում. ասես ոչինչ չի եղել, ում տանը կրակ չի ընկել, անվրդով ապրում է
Թողնել մեկնաբանություն

Պուտին-Բայդեն փոխհրաձգությունը և Էրդողանի՝
Պուտինին պաշտպանելը աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ: Մեր պետությունը
որքանով է պատրաստ անվտանգային նոր մարտահրավերների. պատասխանը հուսադրող չէ: Հանրությունը
ինքնախաբեությամբ է ապրում. ասես ոչինչ չի եղել, ում տանը կրակ չի ընկել, անվրդով ապրում
է: Հակված ենք օպտիմիզի, բայց իրականությունը շատ հեռու է դրականը լինելուց: Պատերազմից
առաջ էլ ահազանգում էինք հնարավոր վտանգների մասին, մարդիկ մեզ մեղադրում էին բացասական
խոսույթի համար, հիմա էլ են շարունակում մեղադրել: Մեր ազգի օրգանիզմը քայքայվում է,
իսկ մենք ապրում ենք կեցվածքով, թե մի խանգարեք, թույլ տվեք հանգիստ քայքայվել: 

Loading...