18:33   24-03-2021
Ես Արցախն եմ չհանձնվող. Lyoka's բրենդի պատմությունը. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Արցախցի Վալերի Ղազարյանն արդեն երկրորդ անգամ է տուն կորցնում: Պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, երբ հայտնել են, որ Նոր Մարաղա գյուղը, որտեղ ապրում էր ընտանիքը, հանձնում են թշնամուն ու պետք է տունն ազատել: Շատ բան վերցնել չի հաջողվել, Վալերիի խոսքով ամենամեծ բանը, որ իր հետ վերցրել է՝ հիշողություններն են: Երևան տեղափոխվելուց հետո ընկերներն առաջարկել են ստեղծել հուդիների արտադրություն՝ որպես ծանր մտքերը ցրելու միջոց: Lyoka's բրենդն արագ է ճանաչելի դարձել: Այսօր Վալերիի առաջնային պլաններում Lyoka's-ի ֆիրմային խանութի բացումն է Ստեփանակերտում:

Loading...