13:24   26-03-2021
Երևանում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ
Թողնել մեկնաբանություն

«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված համերգային երեկոն կկայանա մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ նվագախմբի և երգչախմբի հետ որպես մենակատարներ ելույթ կունենան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Ծրագրում Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվեր Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործություններն են:

«Ֆրանկոֆոնիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն:

Loading...