15:20   11-10-2016
Իրավիճակը Հալեպում Ասադի բացթողումն է. «Հարևաններ»
Թողնել մեկնաբանություն

Հալեպը, ասես, Սիրիայի փոքր տարբերակը լինի: Քաղաքը մասնատված է: Թաղամասերի մի մասն իսլամիստներին, ընդդիմությանն է հարում, մյուս մասը՝ կառավարական ուժերի կողմնակից են: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը հիշում է, որ դեռևս պատերազմից առաջ Հալեպում այս մասնատումը զգացվում էր, երբ պարզապես զբոսնում էիր քաղաքի փողոցներով: Կառավարությունը, սակայն, այս ամենին, թվում է թե, մեծ նշանակություն չէր տալիս: Հավանաբար ենթադրում էին, որ ոչ մի լուրջ բան չի կարող պատահել:

Loading...