19:39   06-04-2021
Իրանը փորձարկում է իր նոր սերնդի IR-9 ցենտրիֆուգները
Թողնել մեկնաբանություն

Իրանը փորձարկում է իր նոր սերնդի IR-9 ցենտրիֆուգները: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«[Ուրանի] հարստացման առաջընթացներից մեկը IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկումների մեկնարկն է»,- ISNA- ին տված հարցազրույցում ասել է Բեհրուզ Քամալվանդին:

Նրա խոսքով՝ IR-9 ցենտրիֆուգի արտադրողականությունը կարող է 50 ЕРР (աշխատանքային տարանջատման միավորներ)  լինել՝ ուրանի իզոտոպների տարանջատման համար անհրաժեշտ աշխատանքի ստանդարտ չափ:

IR-8 ցենտրիֆուգների արտադրողականությունը, որոնք ներկայումս շահագործման մեջ են երկրում, հասնում է 24 ЕРР-ի է հասնում:

Քամալվանդին ասել է նաեւ, որ ուրբաթ (ապրիլի 9-ին)՝ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը, երկիրը միջուկային արդյունաբերության ոլորտում 133 ձեռքբերում կներկայացնի: Նրա խոսքով՝ 133 ձեռքբերումներից 40 վերաբերում է ուրանի հարստացմանը, այդ թվում՝ ցենտրիֆուգները եւ հարստացման սարքավորումները:

Գրում է՝ News.am-ը:

Loading...