09:56   07-04-2021
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում COVID-19-ի նոր մուտացիաների արագ տարածման մասին
Թողնել մեկնաբանություն

COVID-19-ի նոր շտամներն արագ տարածվում են ԱՄՆ տարածքում, և վարակման նոր դեպքերի թիվը կրկին աճում է, ինչն իրավունք չի տալիս ասել, որ երկրում պանդեմիայի դեմ պայքարը դուրս է եկել վերջնագիծ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ վարակի դեմ պայքարի ոլորտում կան բազմաթիվ լավ նորություններ, բայց կան նաև վատ նորություններ, մասնավորապես՝ նոր տարատեսակների արագ տարածումը, հիվանդացության նոր դեպքերի աճն ու հոսպիտալացումների աճի նվազման բացակայությունը։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը շուտով կունենա պատվաստանյութերի բավարար խմբաքանակ, որպեսզի կարողանա կիսվել դրանով այլ երկրների հետ։

«Մենք չենք կարող պարզապես վերցնել ու լուծել այս խնդիրն Ամերիկայի ներսում, մենք պետք է կարգավորենք այն ողջ աշխարհում»,-ասել է Բայդենը՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի կարող պատ կառուցել՝ վիրուսի մուտքը երկիր խոչընդոտելու համար։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...