11:55   07-04-2021
Ընտրական օրենսգրքի փոփոխություն. չլուծված հարցերին կավելանա ևս մեկը. «Թարմ ուղեղով»` Էդմոն Մարուքյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 9֊ի լույս 10֊ի գիշերը ձեռք բերված եռկակողմ հայտարարությունը գրեթե չի իրագործվում։ Հարաբերական խաղաղության պահպանումը միակն է, որ կարելի է ասել չի խախտվել։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ Ադրբեջանը մինչ օրս հայ ռազմագերիներին չի վերադարձրել։ Ծավալվող քննարկումները, թե Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ կարգավորել, անհիմն են: ԱԺ պատգամավորի խոսքով՝ Հայաստանը չի փակել սահմանները, այլ Թուրքիան ինքն է մեզ շրջափակման իրավիճակում դրել: Այդ հայտարությունները կարող են հարվածել տարիների ահռելի ջանքին, որ տարվել է Ցեղասպանության ճանաչման համար։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ըստ Է.Մարուքյանի, ընտրական օրենսգրքի փոփոխությամբ փոխվում է ընտրության ամբողջ տրամաբանությունը։ Հետևանքնորը մեղմ ասած գոհացուցիչ չեն լինելու։

Loading...