12:11   07-04-2021
Սուեզի ջրանցքի իշխանությունները հայտարարել են, որ արգելափակման պատճառը մարդկային սխալն է եղել
Թողնել մեկնաբանություն

Ever Given բեռնարկղանավի հետ կապված պատահարը, որը խցանվել էր Սուեզի ջրանցքում և արգելափակել դրա երթևեկությունը, տեղի է ունեցել մարդկային սխալի պատճառով: Այս մասին ջրանցքի կառավարման ղեկավար Ուսամա Ռաբիան պատմել է ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:

«Հնարավոր է, որ նավապետը սխալ է թույլ տվել արագության կարգավորման կամ ղեկավարման հարցում», – ասել է նա: Ջրանցքի վարչության ղեկավարի խոսքով՝ առկա տվյալների վերլուծության արդյունքն ամրապնդել է այն տեսակետը, որ միջադեպը մարդկային սխալի արդյունք է:

Ռաբիան նշել է, որ նավի վրա ջրանցքի վարչակազմից լոցման է եղել, միևնույն ժամանակ շեշտելով, որ Սուեզի ջրանցքի իշխանությունները կատարվածի համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում: «Լոցմանը խորհուրդներ է տալիս, բայց վերջնական որոշումը կայացնում է նավապետը», – հայտարարել է նա:

Գրում է 1in.am -ը:

Loading...