12:54   07-04-2021
Թեհրանը հավաստել Է Կարմիր ծովում նավարկող իրանական նավում պայթյունի մասին տեղեկատվությունը
Թողնել մեկնաբանություն

 Թեհրանը հավաստում Է Կարմիր ծովում իրանական Saviz նավում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը, որի պատճառները պարզվում են: Ապրիլի 7-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանական Saviz առեւտական նավն աննշան վնասվել Է ապրիլի 6-ին Կարմիր ծովում Ջիբութիի ափի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Դիվանագետը հավելել Է, որ «պայթյունի պատճառները պարզում են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...