13:56   07-04-2021
Ռուսաստանն արձագանքել է Միացյալ Նահանգների՝ «Նորմանդական քառյակին» միանալու գաղափարին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն արձագանքել է Նորմանդական ձևաչափին Միացյալ Նահանգների մասնակցության գաղափարին, հաղորդում է РИА Новости-ն:

«Իր ցուցադրած ու կիրառած մոտեցումներով Վաշինգտոնը տեղ չունի Նորմանդական ձևաչափում»,- ասել է դիվանագետը:

Այսկերպ Ռյաբկովը պատասխանել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովին, որը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի ու Լեհաստանի մասնակցությանը բանակցություններին: Ավելի վաղ նման առաջարկ էր արել շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը:

Նորմանդական ձևաչափին մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Վերջին անգամ այդ պետությունների ղեկավարները հանդիպել են 2019 թ. վերջին, որի ժամանակ ձեռք էր բերվել համաձայնություն հրադադարի պահպանման և պահվող անձանց հանձնելու վերաբերյալ:

Loading...