14:03   07-04-2021
ՀՀ-ում COVID-19-ի վիճակը կայուն լարված է. այս պահին հոսպիտալացման ենթակա չհոսպիտալացված պացիենտ չկա
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վիճակը գնահատվում է որպես կայուն լարված:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Անցած շաբաթվա համեմատ ունենք կայուն իրավիճակ, օրական միջինում ունենում ենք 700-800 հիվանդացության դեպք: Հիվանդանոցների մահճակալային ֆոնդը վերջին 15-20 օրվա ընթացքում ընդլայնվել է: Այս պահին մենք ունենք մոտ 2 500 մահճակալ, որոնց գերակշիռ մասը սպասարկում է մեր բնակչությանը»,- նշեց Ավանեսյանը և հավելեց, որ ներկայում ՀՀ-ում հոսպիտալացման ենթակա, սակայն չհոսպիտալացված պացիենտ չկա:

Loading...