14:08   07-04-2021
Աֆղանստանում պայթյունի հետևանքով մոտ 20 մարդ է տուժել
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը։  Այս մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում են եղել ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև՝ 3 ոստիկան:

Պայթյունի պատճառներն անհայտ են: Դեռևս տեղական ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...