14:53   07-04-2021
Առաջարկվում է պահպանել պատերազմին մասնակցած պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը և պարգևատրումները
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունն առաջարկում է սոցիալական երաշխիքներ նախատեսել կամավոր կամ զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Նախագիծը քննարկվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցած ժամանակահատվածի համար պահպանել վերոնշյալ անձանց վարձատրությունը, պարգևատրումները և այդ ժամանակահատվածում բացասական կատարողականի դեպքում նրանց նկատմամբ չկիրառել հիմնական աշխատավարձի կասեցման կամ իջեցման սանկցիաներ:  

Հիմնական զեկուցողի խոսքով՝ այս երաշխիքները տարածվելու են 2020-ի սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա:   

Loading...