17:34   07-04-2021
ԴԺՀ-ում ընդհանուր մոբիլիզացման անհրաժեշտություն չեն տեսնում
Թողնել մեկնաբանություն

Այժմ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում համընդհանուր մոբիլիզացում անցկացնելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին հայտարարել Է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը:

Ավելի վաղ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչությունը հայտարարել Էր Դոնբասի հանրապետության տարածքում զորակոչ սկսելու մասին: Վարչության տվյալներով՝ այժմ դրա համար գործի Է դրվել արդեն 200 մարդ: Նրանք բոլորը մասնակցելու են կամավոր:

«Այժմ ընդհանուր մոբիլիզացում անցկացնելու անհրաժեշտություն չկա»,-ասել Է Պուշիլինը՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա նշել Է, որ գործող ռազմականացված եւ զինվորական ստորաբաժանումները բավարար են առաջադրանքները կատարելու եւ իրադրության փոփոխությանը հակազդելու համար:

Loading...