17:40   07-04-2021
ԿԺԴՀ ղեկավարը երկրում տիրող իրավիճակն ամենավատն է անվանել
Թողնել մեկնաբանություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստովանել է, որ ԿԺԴՀ-ում իրավիճակն ավելի վատ է, քան երբեւէ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Կուսակցության համագումարի որոշումների կատարումը, որոնք ուղղված էին սոցիալիստական ​​գործերի մեր ոճի բարելավմանը, տնտեսական աշխատանքի շոշափելի փոփոխություններին եւ զարգացմանը, մարդկանց կենսամակարդակի բարելավմանը... նույնիսկ ամենավատ իրավիճակում, որում մենք ստիպված ենք աննախադեպ թվով մարտահրավերներ հաղթահարել, կախված է դերից, որն ունեն կուսակցության բջիջները»,- ասել է Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության բջիջների քարտուղարների վեցերորդ համաժողովին:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը քննադատել է կուսակցության ստորին շարքերին չճշկտված «թերությունների» համար եւ կոչ է արել անհապաղ շտկել դրանք, որպեսզի կուսակցությունը կայուն եւ առողջ կերպով զարգանա: ԿԺԴՀ-ում կուսակցական բջիջները հինգից 30 մարդ են ներառում: Դրանք կուսակցության ամենամանր միավորներն են, որոնք զբաղվում են աշխատանքի վերահսկմամբ գործարաններում եւ այլուր:

Loading...