18:30   07-04-2021
Պուտին. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առևտաշրջանառության ծավալը մոտ ապագայում կարող է վերականգնվել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը, որը նվազել է կորոնավիրուսային համավարակի պատճառով, մոտ ապագայում կարող է վերականգնվել եւ աճել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ղեկավարը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը զգալի է անվանել՝ նշելով, որ 2020 թվականին մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, այս ցուցանիշի որոշակի անկում է նկատվել: «Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կարող ենք ոչ միայն վերականգնել այս ծավալը, այլեւ՝ առաջ շարժվել»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2020 թվականին ավելի քան 2,3 միլիարդ դոլար է կազմել՝ 2019-ի համեմատ նվազելով 9.6 տոկոսով:

Գրում է՝ News.am-ը:

Loading...