18:52   07-04-2021
Լյուքսեմբուրգցի նոտարն ապօրինի գործարքներ է իրականացրել ադրբեջանցիների համար. Reporter-ի բացահայտումը
Թողնել մեկնաբանություն

Լյուքսեմբուրգյան Reporter կայքը բացահայտել է լյուքսեմբուրգցի նոտար Փոլ Բետինգենի կողմից օրենքի խախտումներով ադրբեջանցի հաճախորդների ֆինանսական աղբյուրների վրա աչք փակելու և միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու դեպքեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոտարը, մասնավորապես, կատարել է գործարքներ՝ Լյուքսեմբուրգի  կենտրոնում բնակարաններ գնելով ադրբեջանցի հաճախորդների համար, որոնց ֆինանսական միջոցները հոսել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված հաշիվներից դեպի Ռուսաստան, ապա անհետացել։

Մեղադրյալը, ով նոտարական գործով է զբաղվել 1984-ից մինչև 2020 թթ, ընդունել է դատավճիռը և հարկադրվել վճարել սահմանված 70 հազար եվրո տուգանքը՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում մասնագիտական լուրջ ձախողում թույլ տալու համար։

Loading...