18:58   07-04-2021
Նախկին ծովակալների հայտարարության մեջ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի հոտ է զգացել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ավելի քան 100 պաշտոնաթող ծովակալների հայտարարությունը Մոնտրյոյի կենվենցիայի մասին ռազմական հեղաշրջման փորձի հոտ է արձակում, եւ դրա հետեւում անմիջականորեն կանգնած է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 103 նախկին ծովակալներ հայտարարություն են հրապարակել, որում դատապարտել են «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությանը (ԱԶԿ) «Մոնտրյոյի կոնվենցիայի քննարկում սկսելու եւ բանակն իսլամացնելու համար: Մոնտրյոյի կոնվենցիան ստորագրվել է 1936 թվականին եւ Թուրքիային տրամադրել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների մասնակի վերահսկողություն:

Էրդողանն ասել է, որ հայտարարության հետեւում կանգնած են հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: «Այս պաշտոնաթող գեներալների ուշադրության կենտրոնում է ԺՀԿ-ն»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ ԺՀԿ-ն փորձում է նվազեցնել հռչակագրի նշանակությունը, որը պետական հեղաշրջման փորձի հոտ է արձակում: «Ցավոք, պաշտոնաթող ծովակալները հետեւում են իրենց գլխավոր հրամանատար Քըլըչդարօղլուի հրահանգներին»,- ասել է նա:

Գրում է՝ News.am-ը:

Loading...