19:19   07-04-2021
Պետությունը գյուղատնտեսական կոոպերատիվների համար ստեղծում է ավելի բարենպաստ հարկային միջավայր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գյուղատնտեսական կոոպերատիվները ևս կկարողանան օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամերի գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացնելիս Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքով վերանայել մի կարգավորում, որն, ըստ էության, աղավաղումներ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին տնտեսությունների համար, և դրանով իսկ խոչընդոտ է դառնում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման համար: «Գործող Հարկային օրենսգրքով արտոնություն է նախատեսված բոլոր այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքը վաճառվում է անմիջապես արտադրողի կողմից: Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ»,-ասաց Պողոսյանը:

Օրենքի նախագծով ամրագրվում է այն նորմը, որ բոլոր այն դեպքերում, երբ կոոպերատիվը կազմակերպում է իր անդամների արտադրած արտադրանքի իրացումը, օրենսգրքի կիրառության իմաստով կոոպերատիվն է համարվում արտադրող, որ արտոնությունը կիրառելի լինի:

Loading...