19:50   07-04-2021
Արմեն Սարգսյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին, այդ թվում՝ տնտեսական և, մասնավորապես, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Loading...