20:06   07-04-2021
Արա Աբրահամյանն Արմեն Սարգսյանին տեղեկացրել է ՌՀՄ-ի աշխատանքների և ծրագրերի մասին
Թողնել մեկնաբանություն

Հանրապետութպյան նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:

Loading...