20:08   07-04-2021
Կորոնավիրուսի պատճառով փետրվարին միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով
Թողնել մեկնաբանություն

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել է, որ այս տարվա փետրվարին 2020 թվականի նույն ամսվա համեմատ միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է ասոցիացիայի նոր գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը:

«Ներկայիս պայմաններում իրավիճակի վերականգնման որևէ նախանշան չկա»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման մեծ տեմպերի հետ:

Loading...