12:21   08-04-2021
Քաղաքական դաշտում պարտված ղեկավարը տեղ չունի. «Թարմ ուղեղով»` Կիրո Մանոյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Արցախի միավորումը Հայաստանի Հանրապետությանը մշտապես եղել է առաջնային հարց։ ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղ. հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ անկախության հռչակումը, այն կետն էր, որը կտաներ միացման։ Պատերազմից հետո երկու հայկական պետությունների խնդիրները մի քանի անգամ մեծացել են. այս իշխանությունը պատրաստ չէ դրանք լուծել: Սփյուռքի աջակցությունը կենսական է, ցավոք, այդ նույն իշխանության սխալների պատճառով հայկական համայնքները հիասթափված են: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ֊ի մասնակացությունը հստակեցված է։ Իշխանափոխության այս սցենարը, ըստ Կիրո Մանոյանի, լավագույնը չէր, բայց քաղաքական դաշտում պարտված ղեկավարներ չպետք է լինեն։

Loading...