16:57   08-04-2021
Ապրել ու աշխատել մարզում. մարզաբնակ երեխաների ցանցային բիզնես նախագիծը.«Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

2019 թվականի հունիսի 1-ից մեկնարկեց «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալական նախագիծը /այժմ արդեն ՀԿ/, որի շրջանակներում մարզաբնակ երեխաները հնարավորություն են ստանում ծանոթանալ Հայաստանին՝ այցելելով իրենց մարզից բնակլիմայական պայմաններով ու ենթամշակույթով տարբերվող այլ մարզ, ընկերանալ իրենց հասակակիցների հետ, ճանաչել մարդկանց և հաճելի ժամանակ անցկացնել:

IT's a village-ը Մարզերի երեխաները մարզերում ՀԿ նախագծերից է:  Այն հարթակ է, որտեղ կգտնեք Արմաթ լաբորատորիաների սաների արտադրանքը, ինչպես նաև կկարողանաք նրանց վճարովի առաջադրանքներ հանձնարարել: Տեքստերի թարգմանություններից մինչև փորագրություն փայտի վրա. երեխաներին կարելի է պատվիրել ամենատարբեր աշխատանքներ ու վստահ լինել, որ և՛ որակով է, և՛ մատչելի: Եվ որ ամենակարևորն է՝ ապահովում է գործանական հմտություններ ու զբաղվածություն մարզերի երեխաների համար՝ հնարավորություն տալով երեխաներին մնալ ու ապրել հարազատ մարզում և գյուղում: Նախագծի մասին պատմում են ՄԵՄ ՀԿ համահիմնադիր Անի Ղազարյանը և IT's a village ծրագրի անդամ Նարեկ Խաչատրյանը:

Loading...