12:03   09-04-2021
Գերիների հարցը, եթե լուծվի, ապա՝ զիջումների գնով. «Թարմ ուղեղով»` Արմեն Աղայանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետությունը կարող է վերածվել բաց թանգարանի։ Քաղաքագետ Արմեն Աղայանի խոսքով՝ սա երկրի լինելիության ամենաիրատեսական սցենարներից մեկն է։ Երկիր չկորցնելու բոլոր տարբերակները ի վնաս մեզ են՝ ռիսկային և վտանգավոր։
Զոհաբերությունները, որոնց պետք է գնա ժողովուրդը, կպահանջի համազգային գիտակցում։ Յուրաքանչյուր ընտանիք՝ հանուն ապագա Հայաստանի։ Այսօրվա պարտված ղեկավարությունը կորցրել է բոլոր իրավասությունները Արցախի նկատմամբ՝ հանձնելով այն ռազմավարական դաշնակցին։
Պատերազմի ավարտից 4 ամիս անց լուծված չէ ռազմագերիների հարցը։ Թշնամին զիջումների չի գնալու, գերիների վերադարձը ունենալու է իր գինը։ Ակնահայտ է՝ այսօր այդ գինը միջանցքի տրամադրումն է դեպի Նախիջևան։

Է
Էդգար
09-04-2021

Արմեն Աղայանի ասածները բնակչության քա՞նի տեկոսի ուղեղին կհասնեն: Վիճակը անմխիթար է։
Loading...