16:15   09-04-2021
Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

Իրանը մտադիր չԷ դադարեցնել որեւիցե գործունեություն միջուկային բնագավառում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացանի իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները եւ չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին:

«Թեհրանը չի դադարեցնի եւ նույնիսկ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը միջուկային ոլորտում, հատկապես այն հարցում, որը վերաբերում Է ուրանի հարստացմանը,- մեջբերում Է Արագչիին IRNA գործակալությունը:- Ուրանի հարստացման գործընթացը մինչեւ 20-տոկոսանոց մակարդակ տեղի կունենա նույնիսկ ավելի արագ տեմպերով, քան նախատեսված Է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում: Այդ միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ չկնքվի համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնի չեղյալ հայտարարելու բոլոր պատժամիջոցները, ընդ որում դրանք բոլորը պետք Է վերացվեն միանգամից: Արագչիի խոսքով՝ «հայտնվել են նշաններ, որ ամերիկացիները վերանայում են իրենց դիրքորոշումը, եւ մի կողմ են դրվում բոլոր պատժամիջոցների վերացումները, բայց առայժմ իրանական կողմը չի կարող գնահատում տալ, քանի որ բանակցություններն ավարտված չեն:

Loading...