10:58   10-04-2021
Բայդենը ԱՄՆ Կոնգրեսից 715 միլիարդ դոլար է խնդրել պաշտպանական ծախսերի համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 715 միլիարդ դոլար է խնդրել պաշտպանության նախարարության համար, այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում հրապարակված 2022թ.-ի բյուջեի նախագծում:

«2022թ.-ի նախագահական հարցումը ներառում է 715 միլիարդ դոլարի հատկացում ԱՄՆ պաշտպանության նախարարությանը «…»: Դա ներառում է Չինաստանի զսպումը: Հարցման մեջ որպես Պենտագոնի հիմնական խնդիր շեշտադրվում է Չինաստանի կողմից սպառնալիքներին հակազդումը: Պաշտպանության նախարարությունը նաև ձգտելու է զսպել Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը»,- ասվում է փաստաթղթում:

2021թ.-ի համար ԱՄՆ ռազմական բյուջեն կազմել է 740 միլիարդ դոլար, այն ընդունվել է Կոնգրեսի կողմից, որը կարողացավ հաղթահարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վետոն: Թրամփը պաշտպանական բյուջեն «նվեր» էր անվանել Ռուսաստանին ու Չինաստանին:

Գրում է 1in.am -ը:


Loading...