11:53   10-04-2021
Image Description
Վրաստանում համաճարակային իրավիճակը մոտենում է պիկին. գլխավոր վարակաբան
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը մոտենում է գագաթնակետին` մեկ անգամ ևս զգուշացրել է  Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն  ու  բնակչությանը կոչ արել խստորեն պահպանել բոլոր  կանոնները:

Մասնագետը վստահ է` իրավիճակի վատթարացումը  պայմանավորված է սահմանված կանոնների և խորհրդատվությունների խախտմամբ:

«Բոլոր ցուցանիշները վկայում են, որ երկրում վիճակը դեպի վատն է գնում: Վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր մենք ունենում ենք ավելի քան 500-600 դեպք: Վերջին 14 օրվա ընթացքում  վարակի ինդեքսն աճում է, ակտիվ դեպքերի թիվը նույնպես, այսինքն ՝ աստիճանաբար ծանրաբեռնվում է նաև առողջապահական համակարգը»,- մտահոգություն է հայտնել Գամկրելիձեն:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...