13:04   10-04-2021
Image Description
Շվեյցարիայում COVID-19-ի դեմ պատվաստումից հետո 55 մահ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Swissmedic գործակալությունը երկրում Pfizer/BioNTech և Moderna ընկերությունների հակակորոնավիրուսային պատվաստանյութերի կիրառումից հետո գրանցել է մահվան 55 դեպք։ Այս մասին հայտնում է դեղորայքի շուկայի վերահսկիչ մարմնի կայքը։

Մինչև ապրիլի 6-ը ստացվել է 577 հաղորդագրություն ենթադրյալ հետևանքների վերաբերյալ։ Մասնագետները դրանցից 396-ը դասել են լուրջ ազդեցությունների թվին՝ ջերմության բարձրացում, գլխացավեր, շնչառության դժվարացում, սրտխառնոց, ճնշման բարձրացում, անաֆիլակտիկ արձագանքներ։

Երկրում կատարվել է մոտ 1․7 մլն պատվաստում։ Ավելի քան 645 հազար մարդ ստացել է երկու դեղաչափերն էլ։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...