14:06   10-04-2021
Image Description
Ամերիկյան էսկադրային ականակիրները Սև ծով կմտնեն ապրիլի 14-15-ին
Թողնել մեկնաբանություն

Մի քանի օրից ԱՄՆ ՌԾՈւ Roosevelt և Donald Cook էսկադրային ականակիրները կմտնեն Սև ծով, հաղորդում է NTV ալիքը: Ըստ հաղորդագրությունների՝ նավերը Բոսֆորն անցնելու են ապրիլի 14-15-ը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը Անկարային ծանուցել է իր նավերի այցի մասին, որոնք, ըստ ծրագրերի, տարածաշրջանում կմնան մինչ մայիսի սկիզբ:

Ծանուցումն արվել է Մոնտրյոյի կոնվենցիայով ԱՄՆ պարտավորությունների շրջանակներում, որը սահմանափակում է ոչ Սևծովյան պետությունների նավերի ծովում մնալու տևողությունը:

Գրում է 1in.am -ը:


Loading...