15:14   10-04-2021
Պենտագոնը ծայրահեղականության դեմ պայքար է սկսել ԱՄՆ զինված ուժերի ներսում
Թողնել մեկնաբանություն

Պենտագոնը սկսել է պայքարել ԱՄՆ-ի զինված ուժերի շրջանում ծայրահեղական հայացքների և տրամադրությունների դեմ: Համապատասխան հրահանգը ստորագրել է երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Ենթադրվում է, որ դա առաջին հերթին կփակի ծայրահեղական կազմակերպությունների կողմից զինծառայողների հավաքագրման ուղիները: Բացի այդ, յուրաքանչյուր զինվորականի համար ծառայության անցնելուն պես կհավաքվի նրա անցյալի վերաբերյալ դոսյե: Դրանում կարևոր կետերից մեկը կլինի շփումը ծայրահեղականների հետ:

Զինվորականների մտքի նկատմամբ վերահսկողության խստացումը պայմանավորված է հունվարի 6-ի իրադարձություններով: Երբ ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների մի խումբ ներխուժեց Կապիտոլիում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ամերիկյան կոնգրեսի վրա հարձակվածների մեջ կան բազմաթիվ վետերաններ և գործող զինվորականներ:

Loading...