13:41   13-04-2021
Զարիֆը հայտարարել է, որ դիվերսիան Նաթանզում կամրապնդի Թեհրանի դիրքերը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում
Թողնել մեկնաբանություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան կբարելավի Թեհրանի դիրքերը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Համոզված եղեք, որ Իրանի հնարավորություններն ինչպես բանակցությունների, այնպես էլ միջուկային արդյունաբերության զարգացման տեսանկյունից ավելի լավը կլինեն»,- ասել է նա:

Դիվանագետը հավելել է, որ Իրանը մոտ ապագայում, անշուշտ, միջուկային օբյեկտը Նաթանզում կզարգացնի ավելի առաջադեմ ցենտրիֆուգներով:

Գրում է՝ News.am-ը:

Loading...