17:52   14-04-2021
Սեւան քաղաքում ներկայացվեց «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերախմբի «Սասնա ծռեր» ներկայացումը
Թողնել մեկնաբանություն

Սեւանի  Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բազմամարդ դահլիճում տեղի ունեցավ «Սաթէ-Աթղը» ֆրանսիական բազմազգ թատերախմբի «Սասնա ծռեր» ներկայացման Հայաստանյան առաջնախաղը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ զբաղված են տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրել են էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։

«Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված էր աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ:
Ներկայացումը կառուցված էր հեքիաթասացության սկզբունքով: Բեմի վրա 6 պատմող-ասացող դերասան երաժիշտներ էին: Երկուսը ֆրանսաբնակ հայեր էին, մեկը` Կոնգոյից, դերասան Ռոբբա Բիասի Բիասին, ով խաղում էր Մեծ Մհերին եւ Սասունցի Դավիթին, մյուսը Ռայմոնդ Պալսին, Մարտինիկից էր, Յաննիկ Լուին (Յաօ), Գվադելուպից էր, խաղում է Ձենով Օհան, Մսրա Մելիք խաղացողը ֆրանսիացի էր` Պիեռ-Ամբեր Պոտիենը, ով խաղում էր նաեւ կրտսեր Մելիքին: «Հետաքրքիր եւ տարբերվող լուծումներով, խոսքի ու երաժշտության համադրմամբ ստեղծված  ներկայացումը խիստ արդիական էր եւ մեր օրերին համահունչ: Հիշեցնենք, որ հյուրախաղերն իրականացվում են ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, իսկ նախագիծն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաեւ Իրապա հարթակի աջակցությամբ: Ներկայացումը բեմադրվեց հայաստանում իրականացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Loading...