14:39   17-04-2021
Հնդկաստանը հրադադարի կոչ է արել Աֆղանստանում
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանը հրադադարի կոչ է արել Աֆղանստանում, հաղորդում է Reuters-ը: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հնդկաստանն ընդունել է՝ որպես ի գիտություն ԱՄՆ-ի որոշումը Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելու մասին եւ այդտեղ ռազմական գործողությունը դադարեցնելու մասին:

«Մենք խորապես մտահոգված ենք Աֆղանստանում բռնության եւ նպատակաուղղված սպանությունների թվով: Հնդկաստանը անհապաղ եւ համապարփակ հրադադարի կոչ է անում»,-հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին:

Հնդկաստանին մեծապես մտահոգում է, որ Աֆղանստանում անկայունությունը կարող է անցնել Քաշմիրի տարածաշրջանին, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են:

Գրում է՝ News.am-ը:

Loading...