15:12   17-04-2021
Արմեն Սարգսյանը կոչ է արել ամեն ինչից վեր դասել պետականն ու ազգայինը
Թողնել մեկնաբանություն

Լրագրողների հետ զրույցում ամփոփելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ, լինելով փոքր պետություն, չափը, այսպես ասած, կոմպենսացնելու, հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինել, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում: «Մենք ուրիշ այլընտրանք չունենք, բացի շատ ակտիվ, եռանդով լցված արտաքին քաղաքականություն ունենալը»,-ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ամբողջ սպեկտրով՝ գերտերություններից մինչև փոքր պետություններ, մասնավորապես մեր տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք մեզ բարեկամ են: Վրաստանը մեր բարեկամ երկիրն է: Բարեկամ երկիր է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հետևաբար, մեր դիվանագիտությունը շատ ակտիվ պետք է լինի հատկապես այս երկու բարեկամների հետ: Դիվանագիտությունը ինչ-որ ձևով պետք է ակտիվ աշխատի նաև Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների հետ, բայց առանձնակի նշանակություն ունեն բարեկամների հետ հարաբերությունները: Ուստի. «Երբ Վրաստանի նախագահը հաստատեց 2 տարի առաջվա հրավերը, ես չէի կարող մերժել և ուրախությամբ եկա Վրաստան: Պետք է հոգ տանես բարեկամության ծառի համար, որպեսզի մի օր կարողանաս այդ բարեկամության պտուղներից օգտվել:

Loading...