15:40   17-04-2021
Նյու Յորքում ոստիկանության դեմ ցույցեր են իրականացվում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ ոստիկանության: Պատճառն ավելի վաղ Մինեսոտայում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հայտնում է, որ մի քանի տասնյակ անձինք երթեր են իրականացնում Նյու Յորքի փողոցներով:

Ցուցարարները վանկարկում են հայտնի դարձած «Սև կյանքը կարևոր է» կոչը, ինչպես նաև հորդորում են դադարեցնել սևամորթ մարդկանց սպանությունները:

Նրանք նաև կոչ են անում քաղաքում ուժայիններին զրկել ֆինանսավորումից:

Loading...