15:53   17-04-2021
Չինաստանում էլեկտրակայաններից մեկում բռնկված հրդեհը մարելու ժամանակ հրշեջներ են մահացել
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի մայրաքաղաք Պեկինից հարավ-արևմուտք գտնվող էլեկտրակայանում բռնկված հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ առնվազն երկու հրշեջ է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է չինական «Սինխուա» գործակալությունը:

Բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներն իրականացրել են 47 հրշեջ մեքենա և ավելի քան 230 հրշեջ: Կրակի մարման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որն էլ տեղում աշխատող հրշեջների մահվան պատճառ է դարձել:

Հայտնի է, որ էլեկտրակայանի մեկ աշխատակից անհետ կորել է:

Տարվում է հետաքննություն կրակի բռնկման պատճառները հասկանալու համար:

Loading...