16:01   17-04-2021
Image Description
Ճապոնիան մտադիր է ՕԽ-ն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից և հետևանքներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան: Նա շեշտել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը համաշխարհային միասնականության խորհրդանիշ կարող է դառնալ: Ճապոնիան շարունակում է մանրակրկտորեն նախապատրաստվել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության: 

2020 թվականի մարտի 24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: 

Loading...