13:01   21-04-2021
Չավուշօղլուն՝ Ցեղասպանության ճանաչման մասին. Եթե ԱՄՆ-ն ցանկանում է սրել հարաբերությունները, որոշումն իրենցն է
Թողնել մեկնաբանություն

Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը ցեղասպանություն ճանաչելուն ուղղված ցանկացած քայլ էլ ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ արդեն իսկ սրված կապերը, հաղորդում է Reuters-ը:

Haberturk-ին տված հարցազրույցում հարցին՝ արդյո՞ք Բայդենն այդ սպանությունները որպես ցեղասպանություն կորակի հաղորդումների ֆոնին, որ նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի, Չավուշօղլուն ասել է, որ Միացյալ Նահանգները «պետք է հարգեն միջազգային իրավունքը»:

«Հայտարարությունները, որոնք իրավական ուժ չունեն, ոչ մի օգուտ չեն բերի, բայց դրանք կվնասեն կապերին,- ասել է Չավուշօղլուն:- Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել հարաբերությունները, դա իրենց որոշումն է»,- ասել է նա:

Գրում է՝ News.am-ը:

Loading...