13:07   21-04-2021
Բայդենը մեկնաբանել է Ֆլոյդին սպանած նախկին ոստիկանի դատավճիռը
Թողնել մեկնաբանություն

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դատավճիռը կարեւոր քայլ առաջ է, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա կարող է հսկայական քայլ առաջ լինել Ամերիկայում արդարության հաստատման ճանապարհին»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը:

«Ոչ ոք չպետք է օրենքից վեր լինի, եւ այսօրվա դատավճիռն այդ ազդանշանն է: Բայց դա բավարար չէ»,- ասել է Բայդենը:
Նա կոչ է արել բարեփոխումներ իրականացնել ոստիկանությունում՝ հետագայում նման չարաշահումները կանխելու համար:
Նա Ֆլոյդի մահը որպես գրեթե 10 րոպե տեւած «օրը ցերեկով սպանություն» է որակե, որի ընթացքում ոստիկանության աշխատակից Դերեք Շովինը ծնկով ընկել էր Ֆլոյդի պարանոցի վրա:

Մինեապոլիսի դատարանի ատենակալների կոլեգիան ոստիկան Դերեք Շովինին մեղավոր է ճանաչել Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ: Շովինը մեղավոր է ճանաչվել սպանության երեք կետերով: Նրան մինչեւ 40 տարվա ազատազրկում է սպառնում:

Ֆլոյդի մահը 2020-ին զանգվածային ցույցերի եւ անկարգությունների պատճառ դարձավ ԱՄՆ-ում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...