13:46   21-04-2021
Image Description
Զելենսկին Պուտինին հրավիրել է հանդիպել «Դոնբասի ցանկացած կետում»
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հանդիպել «Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է»: Այս մասին նա ասել է տեսաուղերձում, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

«Պարո՛ն Պուտին, ես պատրաստ եմ ձեզ առաջարկել հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում»,- ասել է Զելենսկին:

«Եւ ես ցանկանում եմ առանձին դիմել մեր հյուսիսային հարեւանին: Մի անգամ Ռուսաստանի նախագահն ասաց. «Եթե կռիվն անխուսափելի է, պետք է առաջինը հարվածել: Բայց, իմ կարծիքով, այժմ յուրաքանչյուր ղեկավար պարտավոր է հասկանալ, որ կռիվը չի կարող անխուսափելի լինել, երբ խոսքը հետնաբակի մասին չէ»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Գլավրեդը»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...