14:49   21-04-2021
2020 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 4842 մարդ է այցելել
Թողնել մեկնաբանություն

Հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» կորոնավիրուսի պատճառով այցելուների համար բաց էր միայն 92 օր: Այս մասին ապրիլի 21-ին մամուլի ասուլիսին ասաց հաստատության փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Թանգարանը, նրա խոսքով, փակ էր մարտից մինչեւ օգոստոսի վերջ՝ երկրում արտակարգ դրության պատճառով: «Տարվա ընթացքում սպասարկվել է 4842 այցելու, որից 3701-ն օտարերկրացիներ էին, իսկ 1141-ը՝ տեղացիներ, 26-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ», - ասաց Աբրահամյանը:

Loading...