14:57   21-04-2021
Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի 2 համայնքում և Ստեփանակերտում
Թողնել մեկնաբանություն

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ աշխատանքներ կլինեն Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում ևս։

Loading...