15:01   21-04-2021
Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ցատկային հատվածներ. Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ընդհանուր 170 հազար դոլար արժողությամբ վազքուղին դեռևս 2011 թվականին տրամադրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, սակայն անցած տարիներին այն այդպես էլ շահագործման չի հանձնվել: Ներկայիս վազքուղին, որը տեղադրվել է 1980-ականներին, կապամոնտաժվի այս ամսվա ավարտին, իսկ մայիսից կմեկնարկեն նորի կառուցման աշխատանքները: 

Loading...