15:03   21-04-2021
Անհայտ անձինք ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք՝ երեկ հերթական իրավախախտումն է արձանագրվել մայրաքաղաքում։
 
Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։
 
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։

Loading...