15:47   21-04-2021
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։

Loading...