17:02   21-04-2021
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանին խանգարել են ստանալու միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութեր. Ռոուհանի
Թողնել մեկնաբանություն

Իրանի իշխանությունները պլանավորել Էին կորոնավիրուսի դեմ միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութ ստանալ COVAX-ի (միջազգային մեխանիզմ, որն ԱՀԿ-ն գործարկել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար) միջոցով, սակայն դրան խանգարել են ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Ապրիլի 21-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե չլինեին պատժամիջոցները, ապա COVAX-ի միջոցով մատակարարումներ կլինեին Էսֆանդ ամսին (իրանական օրացույցով՝ համապատասխանում Է փտրվարի 19-ից - մարտի 20-ն ընկած ժամանակամիջոցին – ծանոթ. խմբ.), եւ այսօր միլիոնավոր մարդիկ պատվաստանյութ կստանային»,- ասել Է նա:

Նախագահի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ «իրանական կողմը պայմանավորվել Էր (COVAX-ի միջոցով) գնել 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, այնուհետեւ փորձել Է վճարել, բայց չի կարողացել (ԱՄՆ-ի մտցրած սահմանափակումների պատճառով)»:

«Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը գիտակցեր Վաշինգտոնի այդ հանցագործությունը»,- հավելել Է Ռոուհանին:

Հունվարին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել Էր, որ Թեհրանը բանակցություններ Է վարել COVAX-ի հետ, եւ Իսլամական Հանրապետությունը կստանան կորոնավիրուսի դեմ 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Սակայն այնուհետեւ հայտարարվել Է մատակարարումների ուշացումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...